Log in
Լրահոս

Ժառանգությունը ավարտել է քաղաքական առաքելությունը

Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած ելույթը, մասնավորապես, քաղաքական ուժերին վերաբերող հատվածը, ասել է, թե «չգիտեմ ում է վերաբերում այդ խոսքը, ուղիղ խոսք եթե չկա, չեմ կարող մեկնաբանել։ Ցանկացած պարագայում ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ այնտեղ խոսք չկար»:

Նաիրա Զոհրաբյանին «ուբիդիդ» արեցին

ՀՀԿ խորհրդի հայտնի նիստից անմիջապես մեկ օր հետո՝ փետրվարի 13-ին, մեկնաբանելով ԲՀԿ-ից հնարավոր «առնետավազքի» մասին տեղեկություններին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քամահրանքով հորդորել էր՝ ԲՀԿ-ն չշփոթել ՀՀԿ-ի հետ:

Ընդ որում, եթե նա նման հայտարարություն արած լիներ մինչ փետրվարի 12-ը (ՀՀԿ խորհրդի նիստը), միգուցե ինչ-որ ձևով կարելի կլիներ հասկանալ վերջինիս ինքնավստահությունը, սակայն…

Շրջանառության հարկ. շեմը` 113,4 մլն դրամ

Վերջին մի քանի ամսվա ընթացքում քննարկումների առարկա է դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Ինչպես հիշում ենք օրենքը ենթարկվեց փոփոխությունների, որոնց շուրջ կային տարակարծություններ:

Այս հարցի վերաբերյալ կառավարությունը կատարեց հերթական համարձակ քայլը`բարձրացնելով շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հին Հունաստանի փիլիսոփաներից մեկը` Դիոգենեսը, օրը ցերեկով վառվող մոմը ձեռքին շրջում էր քաղաքի փողոցներով: Հարցին, թե ինչու է ցերեկը մոմ վառել, փիլիսոփան պատասխանում է. «Մարդ եմ փնտրում»: Պատկերավոր մտածողությունը հատուկ էր Հին աշխարհի մարդկանց:

Նիկոլը գրոհում է ընդդիմադիր բևեռը

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում քննարկվում է՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը, որն այսօր բավականին աշխուժացրել է «մեռյալ» վճակում գտնվող խորհրդարանը:

Պարտատոմսերի շուկայի ցուցանիշները ՀՀ-ում

2015թվականի փետրվարի դրությամբ պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը հասավ 16,74%-ի, այն դեպքում, երբ հունվարին դրանց միջին եկամտաբերությունը կազմել էր 7,58%: Իսկ շրջանառության մեջ գտնվող ՊԿՊ-ի ծավալը փետրվարի ընթացքում հասավ 20 մլրդ. դրամի, այն դեպքում, երբ հունվարի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ. դրամ:

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսությանը

Կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվել է 2015թ. Գյուղատնտեսության հետ կապված մի շարք հարցեր:

Մասնավորապես գործադիրը հաստատել է ընթացիկ տարվա գարնանացանի համար գարու եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը վաճառվելու է մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:

Թե ինչպես կասեցվեց «Փայ մտնելու» հերթական գործընթացը…

Ճիշտ այն պահին, երբ շրջանառության հարկի դեմ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում էին վարչապետի հետ, ցուցարարների շարքերում հայտնվեցին ԲՀԿ պատգամավորներ Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: 

Subscribe to this RSS feed

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C