Log in
Լրահոս

Անկեղծորեն ցավում եմ կատարվածի ու դրան հաջորդող բացասական միտումների համար

Այս օրերին գտնվելով ԱՄՆ-ում կարճաժամկետ այցով և այստեղից հետևելով Բերձորի ցավալի դեպքին՝ փորձել եմ հնարավորինս չափով տարբերակել թացը չորից և սուտը ճշմարտությունից: 
Անկեղծորեն ցավում եմ կատարվածի ու դրան հաջորդող բացասական միտումների համար և հույս հայտնում, որ մոտակա օրերին ամեն ինչ կհստակեցվի: Սակայն կուզեի այս ամենում մի կոնկրետ դիպվածի անդրադառնալ... երեկ ֆեյսբուքի որոշ օգտատերերի կողմից տարածվում էր Ալեք Ենիգոմշյանին հասցեագրված՝ « Սլեպոյին բռնել եք, սատկացրեք» արտահայտությունը:

Ադրբեջանական հասարակությունը ներսից եռալու է անորոշությունից

Այն, որ ադրբեջանական կողմն արդեն չորս ամիս է իր կորուստների մասին պաշտոնական և փորձագիտական տեղեկատվության հոսքն արգելափակել է, միայն առաջին հայացքից կարող է իրենց օգտին լինել՝ իբր թե տպավորություն ստեղծելով, որ այնտեղ տերմինատորներ են, և կորուստներ չկան: Սակայն կարճ ժամանակահատվածում դա իրենց դեմ է դուրս գալու, քանի որ նմանատիպ փակ համակարգերում պաշտոնական և հավաստի տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է այլընտրանքային աղբյուրների զարգացմանը և նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը:

Subscribe to this RSS feed

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C