Log in
Լրահոս

Հարգելի ընկերներ, հարազատներ և բարի մարդիկ... Մեր ընկերոջը՝ Վալերի Ղազարյանին (նույն ինքը Լյոկան) հարկավոր է շտապ

Հարգելի ընկերներ, հարազատներ և բարի մարդիկ... Մեր ընկերոջը՝ Վալերի Ղազարյանին (նույն ինքը Լյոկան) հարկավոր է շտապ վիրահատություն։ Մենք այդ առիթով այս ամսվա մեջ բարեգործական համերգ կկազմակերպենք նրան օգնելու համար։ Համերգի օրը կտեղեկացնենք ձեզ քիչ ուշ։ Նրա մոտ հայտնաբերվել է Артроз тазобедренного сустава коксартроз 3 степени. Նա նախ պետք է չորս սրսկում ընդունի, որից հետո պետք է կատարվի նաև ողնաշարիվիրահատություն։ Անալիզների արդյունքները կտեղադրենք քոմենթներում։ Վստահ լինելով, որ անտարբեր չեք մնա,

բոլորիդ ուզում եմ մի բան խնդրել։ Եթե ամեն մեկս 1 դոլար փոխանցեք նկարի վրա նշված հաշվեհամարին, ապա անգնահատելի և ահավոր մեծ չափով կկիսենք նրա բուժման համար պահանջվող 4.100.000 դրամ կազմող գումարը։ Վստահ եմ 1 դոլարը մեծ փող չէ, բայց ամեն մեկիս մի մի դոլարը նրան կօգնի նորից նորմալ քայլել։ Հավատում եմ բոլորով կհամախբվենք և կապացուցենք, որ մարդկային բարությունը և խիղճը ապրում է ամեն մեկիս սրտում, հոգում և առավել ևս վերաբերմունքում ու քայլերում։ Նախապես շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր կօգնեն գումարով և նաև բոլոր նրանց ովքեր, եթե չեն կարողանա գումարով օգնել՝ գոնե կտարածեն խնդրանքս իրենց ֆեյսբուքյան էջերով։

1150006925130100   Հայբիզնեսբանկ

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C