Log in
Լրահոս

Տարօրինակ է, չէ՞…

Տարօրինակ է չէ՞, որ 1000 դրամանոց թղթադրամը շատ մեծ գումար է թվում, երբ այն նվիրաբերում ես եկեղեցուն, բայց շատ փոքր գումար՝ երբ գնումներ ես անում:

Տարօրինակ չէ՞, որ 2 ժամը այնքա˜ն երկար է թվում, երբ եկեղեցում ես, բայց շատ կարճ է, երբ մի լավ ֆիլմ ես դիտում:

Տարօրինակ չէ՞, որ երբեմն բառ չես գտնում աղոթելիս, բայց խնդիր չունես՝ մտածելու, թե ինչ պիտի խոսես ընկերոջդ հետ:

Տարօրինակ չէ՞, թե որքան դժվար ու ձանձրալի է Աստվածաշնչից մի գլուխ կարդալը, բայց որքան հեշտ է մի հայտնի վեպից 100 էջ կարդալ կամ ժամերով հետևել ֆեյսբուքի լրահոսին:

 

Տարօրինակ չէ՞, որ մենք պետք է եկեղեցական տոների մասին տեղեկանանք 2-3 շաբաթ առաջ, որպեսզի մասնակցենք, բայց կարող ենք այն զիջել այլ գործերի համար հենց վերջին պահին:

Տարօրինակ չէ՞, թե որքան դժվար է Աստվածաշնչին վերաբերող որևէ բան սովորելը և այն ուրիշների հետ բաժնեկցելը, բայց որքան հեշտ է հասկանալ, տարածել և կրկնել բամբասանքը:

Տարօրինակ չէ՞, թե ինչպես ենք հավատում այն ամենին, ինչ հեռուստացույցն ու ամսագրերն են ասում, բայց Աստվածաշնչի ամեն մի խոսքը կասկածի տակ ենք առնում:

Տարօրինակ չէ՞, երբ մեր կյանքը փորձում ենք կառուցել ըստ գուշակությունների ու աստղերի հուշումների, բայց մոռանում ենք դրա մասին հարցնել մեզ Ստեղծողին:

Տարօրինակ չէ՞, երբ մեր երեխայի թևից աչքի ուլունք ենք կապում, բայց մոռանում ենք, որ մեզ պաշտպանողը Աստված է միայն:

Տարօրինակ չէ՞, որ բոլորն ուզում են երկնքում տեղ ունենալ, բայց չեն ուզում հավատալ կամ որևէ բան անել՝ այնտեղ հասնելու համար:

Տարօրինակ չէ՞, որ ազգովին քրիստոնյա ենք արդեն 1700 տարի, բայց այնքա՜ն քիչ բան գիտենք Նրա,Նրա կամքի ու պատվիրանների մասին…

Տարօրինակ է, չէ՞…

 

 

https://www.facebook.com/zina.kafyan/posts/756609741123930

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C