Log in
Լրահոս

Մենք հայաստանցի ենք,տուք էլ ղարաբաղցի

Այսօր փոքրիկիս հետ դուրս էի եկել զբոսանքի:Հեռվից գալիս էր երիտասարդ մի կին` մոտ 3-ամյա աղջնակի հետ:Փոքրիկը վազելով մոտեցավ Լուսիային և սկսեց շոյել ու խոսել;Ես հիացած նայում էի,թե ինչպես են փոքրիկներն իրենց թոթով լեզվով զրուցում,ժպտում:Մայրը մոտենալով փոքրիկի ձեռից բռնեց,առաջ շարժվելով ասաց.
-Վայ ինչ լավ փոքրիկա,բայց ափսոս,որ մեր ջուրը նույն ակունքով չի շարժվում
Ես զարմացած նայեցի կնոջը,բայց մեկ էլ մտածեցի ,որ երևի տարբեր ուղղություններով ենք գնում ,փոքրիկներն էլ այդքան ջերմ էին իրար հետ խոսում , դրա համար էր ափսոսում:

Բայց նա ավելացրեց.
-Մենք հայաստանցի ենք,տուք էլ ղարաբաղցի
-Բայց բոլորս էլ հայ ենք, -ապշած ասացի ես............
Այնքան անսպասելի էր նման արտահայտություն լսելը:
Ես ուղղակի զարմացած եմ,զարմացած ժողովուրդ ջան......

 

 

https://www.facebook.com/ANIKOMANGO/posts/451790068330766

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C