Log in
Լրահոս

1992 մայիսի 9-ին Շուշիի ազտատագրումից հետո, նպաստավոր նախադրյալներ ստեղծվեցին ԻՈւ ռազմական հաջողությունները զագացնելու համար

1992 մայիսի 9-ին Շուշիի ազտատագրումից հետո, նպաստավոր նախադրյալներ ստեղծվեցին ԻՈւ ռազմական հաջողությունները զագացնելու համար: 
Մայիսի 12-ին վերահսկողության տակ էր արդեն Զառըսլու գյուղը:

Շուշիի առանձնակի գումարտակի և Արշավիր Ղարամյանի հրամանատարության տակ գործող ստորաբաժանումը փակեցին դեպի Շուշի հակառակորդի հնարավոր առաջխաղացման ճանապարհները:

Ազատամարտիկ Վարդան Ստեփանյանը նախօրոք ականապատեց Լիսագոր- Զառըսլու ուղեհատվածը:
Մայիսի 13-ին հակառակորդը հարձակվեց Զառըսլուի ուղղությամբ, սակայն, ականի վրա պայթած նրա տանկը և նռնականետով շաքից հանված զրահամեքենան վերջնականապես անկարելի դարձրին հակառակորդի հետագա առաջխաղացումը: ԻՈՒ ստորաբաժնումները սկսեցին հակահարձակումները խճուղու աջ ու ձախ կողմերով: Ճնշելով հակառակորդի դիամդրությունը՝ նրանք վերահսկողության տակ առան Շուշիի շրջանի 9 գյուղ: Այնուհետև, հարվածային զորախմբերը դուրս եկան Լիսագորից աջ ու ձախ ընկած բարձունքները, որոնց գրավումը կանխորոշեց մարտի ելքը. առանց էական դիամդրության, մայիսի 17-ին ազատագրվեց Բերձորի ենթաշրջանը: Խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու համար հակառակորդը պայթեցրեց Լաչին-Բերձոր տանող ճանապարհի կամուրջը և ընդամենը մեկ օր դիմադրելուց հետո խաղաղ բնակչութան հետ նահանջեց դեպի Կուբաթլու: Հայկական ուժերը, առանց լուրջ հարձակումների, մտան Լաչին՝ ապահովելով անվտանգությունն աջ և ձախ կողմերում: Մայիսի 18-ին ԻՈւ կազմավորումները, առանց մարտերի, մտան նաև շրջկետրոն /այժմ՝ Բերձոր քաղաք/, ապա դուրս եկան ՀՀ պետական սահմահը՝ բացելով Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը՝ ,,Մարդասիրական միջանցքը,,:

 

https://www.facebook.com/

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C