Log in
Լրահոս

Չեմ կարող լռել Բերձորում տեղի ունեցածի մասին

Չեմ կարող լռել Բերձորում տեղի ունեցածի մասին: Ինձ չի հետաքրքրում "հարյուրմյակն առանց ռեժիմի" անիմաստ արտահայտության տակ խմբվածների ոչ մի արգումենտ, գուցե զարմացել եմ, անպատասխանատվության աստիճանից: Տղերք դուք գիտե՞ք ում հետ գործ ունեք, գիտե՞ք ինչ եք ուզում, ում ջրաղացին եք ջուր լցնում, ինչու՞ եք ձեր անպատասխանատու քայլերով մարդկանց ավելի

հուսահատման նոր առիթներ ստեղծում: Ոչ էլ նույնպես խելացիությամբ չփայլող ու մեթոդների մեջ չկաշկանդված հակառակ կողմի անիմաստ արտահայտությունները, դրանց մասին նույնիսկ խոսելն անիմաստ է: Պարզապես պետք է զգուշացնել, մի քիչ պատմություն կարդան իմանան նմանատիպ մարդկանց վերջն ինչ է լինում` օրինակները շատ են:

Դրա մասին պետք է խոսել, լռելու դեպքում անհույսներն ու չկողմնորոշվածներն ավելիմեծ բացասական ազդեցության տակ կընկնեն: Դա է վտանգավոր: Մարդիկ պետք է տեսնեն առողջ ու կշռադատված մոտեցում, ոչ թե մի կողմից տեռոր, մյուս կողմից հավատ չներշնչող տեքստեր:

Թող երկու կողմերն էլ հասկանան որ ինչ արեցին իրենց են արել, ամնեղ տուժած երեխաներին միայն ափսոս: Ժողովուրդն իրենցից ավելի է հեռացել: Երկրից դուրս եկեք գնացեք ձեր գաղափարազուրկ, բարոյազուրկ ու անհեռանկար թեմանորն այնտեղ քննարկեք, դուք այս ժողովուրդին արժանի չեք: Թողեք այս ստեղծագործ ազգը, այս պահին նա է ազատամարտիկը բոլորիցդ առավել, երկիր կառուցի:

 

 

 

https://www.facebook.com/hshekyan/posts/937446949598962

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C