Log in
Լրահոս

1915թ. Արևմտյան Հայաստան

1915թ. Արևմտյան Հայաստան։ Չկար շեն, որ եկեղեցի չունենար, չկար մեկը, որ ձեռքերը չպարզեր վեր ու ատամների լուռ շարժումով չմրմնջար «Հայր մերը» ։ Բայց չեղավ եղիցի լույս, այլ եղավ այն, ինչը չպետք է լիներ։ Ամենաահավորը. մարդասպանություն ու մարդակեղեքում էր օրը ցերեկով։ Չօգնեց և՛ հավատքը, և՛ եվրոպան, և՛ Ռուսաստանը, ու չէին էլ պատրաստվում օգնել, այնինչ, 1.500.000 պակասելուց հետո էլ չհասկացանք պատճառը։ Աշխարհին ուզում ենք համոզել, որ մեզ կոտորել են։

Ի՞նչ է, չգիտեի՞ն։ Սևակը կասեր անապատը Դեր Զորի մինչև հիմա մարդկային ոսկորի Ֆոսֆորային փայլն է արտացոլում գիշերվա ժամերին։ Նժդեհը գիտեր, որ մեզ կոտորում են , որովհետև թուրքը ավելի դրական կարծիք ուներ և ունի հայերի մասին , քան մեր հայանուն ստրկամիտը։ Եվրոպացին էլ միշտ ընկածին է մեղավոր ճանաչում։ Չարենցի նման հանճարը մեռավ ասելով . «ա՛զգ, քո միակն փրկությունը միայն քո միասնության մեջ է»։ Բավակա՜ն է ծնկեք սրա-նրա դրոշի տակ, բավակա՜ն է սողաք ձեր չնչին գոյությունը պահպանելու համար։ Երբ Վարդան Մամիկոնյանը գնաց Ալանաց ցեղերի առաջնորդի մոտ օգնություն խնդրելու, պատասխանը եղավ կտրուկ. «քաջի սահմանը իր թրի ծայրին է, ինչքան կարող ես, այնքան էլ կտրիր» ։ 1000 հատ հավատք ու կուսակցություն կա։ Բավական է, թե դուք ինչ գիտեք հավատքն ինչ է կամ քաղաքական շահը։ Է՜հ, այս մի կտոր նշխարքը մնաց , դարերով մեր պապերի արյունով սնած այս մի փոքր հողը, այն էլ հանել են վաճառքի։ Սկսվեց մեր կործանումը, երբ նվաստացումն ընտրեցիք որպես ինքնապաշտպանական միջոց։ Հենց այնպես չմահացան ու բանտարկվեցին Չարենցը, Սևակը, Նժդեհը, Աբովյանը, Բակունցը, Պապ թագավորը, ու բոլոր հայ մեծերը։ նրանք մահացան,որովհետև ազգի մասին էին մտածում։ Լա՛վ իմացեք, Սոկրատեսին սպանող ազգն այլևս Սոկրատես չտվեց. ամլացավ հոգեպես։ Ժանգը դուրս գալով երկաթից, հենց երկաթին էլ ուտում է ժանգը։ Նժդեհը կասեր «Ծանի՛ր քեզ հայ մարդ, ծա՛նիր»։ Միակ տարբերակն ինքնաճանաչումն է։ Վերածնունդ է մեզ պետք, ժողովո՛ւրդ, այսինքն՝ թրթուրը դառնում է թիթեռ ։

 

 

https://www.facebook.com/karen.movsisyan1/posts/842325452471222?notif_t=notify_me

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C