Log in
Լրահոս

Երկու օր է, ինչ այս փոքրիկի հայացքն աչքերիս առջևն էր

Երկու օր է, ինչ այս փոքրիկի հայացքն աչքերիս առջևն էր։ Ախր դու փոքր էիր, անմեղ, արդար։ Ի՞նչ եղավ։ Ձմեռ Պապիին երազանք էիր գրել, երևի աշխարհին խաղաղություն, հա՞։ Լուրը ցավեցրեց։ Ուղիղ 100 տարի առաջ թուրքը մեր հոգու մեջ մի վերք է խորագրել, անջնջելի մի վերք։ Վախն ու հոգու վերքը գեներով փոխանցվել է մեզ։

Լսելուն պես հոգուս վերքը նորից բացվեց, նորից վերքից արյուն հոսեց։ Դրա համար էր, որ մռնչում էր ազգս։ Այն առյուծի պես, որ իր սեփական վերքն է տեսնում. դուք մեզ մեր վերքն եք ցույց տալիս։ Հայի համբերությունը չստուգե՛ք, դու էլ Ռուսաստա՛ն, չափսերիդ մի՛ խաբվի. մենք քեզնից ուժեղին էլ ենք հաղթել։ Առյուծը, որ իր վերքը տեսնում է, դառնում է անկառավարելի.... Ի՞նչ եք գտել իմ ազգի մեջ, մեր մի՞սն է բոլորից համովը, թե՞ , աստվածնե՛ր, դուք չեք հանդուրժում ձեր նմանին։ Խաղաղությու՜ն քեզ, փոքրի՛կ հրեշտակ, խաղաղությու՜ն։

https://www.facebook.com/

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C