Log in
Լրահոս

Ժամեր առաջ կատարելապես շոկի մեջ էի, երբ հայտնաբերեցի, որ Արմնյուզ հեռուստաընկերության "Երեւանն է խոսում" թոք-շոու թեման օրենքով գողերն են

Ժամեր առաջ կատարելապես շոկի մեջ էի, երբ հայտնաբերեցի, որ Արմնյուզ հեռուստաընկերության "Երեւանն է խոսում" թոք-շոու թեման օրենքով գողերն են... Պարզվեց, հրավիրել են ինչ-որ տիկնոջ, որը պատմում էր, թե ինչպես է ժամանակին հանդիպել Սվո Ռաֆին, Յապոնչիկին, Հարութիկին ու չգիտեմ էլ ում?... ինչ նվերներ է ստացել նրանցից?,

ինչ պատվոգրեր է ստացել գողերի հոգեբանությունն ուսումնասիրելու համար? Ցնցված էի հաղորդման շեշտադրումներից... գողերն էլ մարդ են, հասարակական կյանքում գողական աշխարհը պարտադիր ու անխուսափելի է, բա գիտեք?` որոշ օրենքով գողեր ինչեր են արել Հայաստանի ու Արցախի համար....Ու ծափեր, ծափեր ամեն մի մտքի գոհարից հետո: Այս մի հաղորդման հետ չեմ կարող հաշտվել երբեք... Սա ուղղակի գողական կյանքի քարոզ էր.. Սա վերջերս Հայաստանում գողերի անթաքույց հավաքի լեգիտիմացում էր, պատկան մարմնների անգործության արդարացում էր.... Ով էր այդ տիկինն ու մյուսները, որ դրանց եթեր էիք կանչել?, ովքեր էին մյուսները, որ թեմայով խոսում էին ու ձեռքի հետ էլ գովում թե գողական կյանքը, թե դրա հոգեբանությանը ծանոթացող տիկնոջ վարքագիծը?.... Շատ անսպասելի էր Արմնյուզի անձնակազմից....
Հ.Գ.
Հայհոյանքներ ու վիրավորանքներ չգրել...

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/320939718111534

Առնչվող նյութեր

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C