Log in
Լրահոս

Ո՞ւր են Շրջանառության հարկի դեմ բողոքող ուժերը

«Շրջանառության հարկի մասին» օրենքում ներառված 100 տոկոս փաստաթղթաշրջանառության պահանջն անցյալ տարվանից սկսած հանդիպում է ՓՄՁ ներկայացուցիչների լուրջ դիմադրությանը, ինչի հետևանքով օրենքի կիրառումը պարբերաբար հետաձգվում էր:

ՓՄՁ ներկայացուցիչները նշում էին նաև, որ մտահոգություններ ունեն` կապված օրենքի մի շարք դրույթների հետ: Մանավորապես` նրանք առաջարկում էին բարձրացնել շրջանառության հարկ վճարելու համար նախատեսված շեմը, փաստաթղթավորումը դարձնել կամավոր և այլն:

Ընդդիմադիր հարթակը տրոհվում է

ՀՀ քաղաքական դաշտի վերջին իրադարձությունները լիովին փոխեցին ներքաղաքական շախմատային տախտակի ֆիգուրների դասավորությունը: Այս ամենի արդյունքում ընդդիմության դաշտում սկսվեցին փոխատեղումներ:

Նախ` ԲՀԿ-ն հայտարարեց, որ «արյունահեղությունից խուսափելու» համար, չի գնա առճակատման: Այս հայտարարությանը հաջորդեց ԲՀԿ շարքերից առնետավազք սկսվեց: Կարելի է ենթադրել, որ առաջիկայում ԲՀԿ-ի կողմից ՀՀ քաղաքական դաշտում լուրջ քայլեր չեն ակնկալվում: ԲՀԿ-ի նոր դիրքորոշումը և հետագա քայլերը կճշգրտվեն մարտի 5-ի արտահերթ համագումարից հետո:

Ինչ խմորումներ են սպասվում ընդդիմադիր դաշտում

Փետրվարի 12-ին նախագահի հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերի շրջանակներում տեղի են ունենում վերադասավորումներ: ԲՀԿ-ն հայտարարեց, որ դադարեցնում է իր հակաիշխանական պայքարը և չեղյալ է հայտարարում փետրվարի 20-ի հանրահավաքը:

Օրենսդիր մարմնի դիրքերը ուժեղացնելով` պետք է խորհրդարանին նոր որակ հաղորդել

Ներքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանի համար շրջադարձային հանդիսացավ փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում: Կարելի է ասել, որ նախագահի այս հայտարարությամբ սկիզբ դրվեց մի գործընթացի, որը իրենից ներկայացնում է ապաքաղաքական տարրերից երկրի ներքաղաքական ասպարեզի զտում:

«Նաիրիտի» աուդիտի գործընթացը կմեկնարկի փետրվարի 25-ին

«Նաիրիտ» գործարանը մի քանի տարի է, ինչ չի աշխատում: Թե գործարանի երկար ժամանակ չգործարկելը, թե գործարանի հնամաշ կարգավիճակը մեծապես խոչնդոտում են վերագործարկման հնարավորությունը: Մյուս կողմից էլ շատ կարևոր է հաշվի առնել նաև գործարանի վերագործարկման հետ կապված բնապահպանական գործոնը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործարանը մարդկանց աշխատատեղով է ապահովվում: Ելնելով վերոհիշյալ գործոններից` գործարանի վերագործարկման նպատակահարմարությունը որոշելու համար անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն: Դեռևս անցյալ տարի որոշվեց, որ գործարանը վերագործարկելու համար Համաշխարհային բանկի ներկյայացուցիչները աուդիտ պետք է իրականացնեն գործարանում:

Ավտոերթ անցկացնելու որոշումը Սեֆիլյա՞նը չի կայացրել

Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ նախաձեռնած ավտոերթը հաջողված չէր: Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ կողմերից յուրաքանչյուրը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, ինչի արդյունքում ունեցանք ցավալի պատկեր` Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամներ վնասվածքներ ստացան, ինչպես նաև կրեցին նյութական վնասներ և այլն:

Ծառայողական քննությունը շատ հարցերի պատասխան կտա

ԼՂՀ նախագահ Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Վերջինիս հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել Բերձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ինչու բողոքավոր ՓՄՁ ներկայացուցիչների հանդիպումը գործադիրում տեղի ունեցավ 5 օր ուշացումով

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՓՄՁ ներկայացուցիչների առաջին ցույցը: Ցույցի պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր, որը 4 ամսով հետաձգվելուց հետո փետրվարի 1-ին արդեն ուժի մեջ պետք է մտնի: Հարկ է նշել, որ ցուցարարների հիմնական մտահոգության առարական պարտադիր փաստաթղթաշրջանառությունն է, ինչը ըստ առևտրականների խնդրահարույց է լինելու իրենց գործունեության համար:

Subscribe to this RSS feed

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C