Log in
Լրահոս

Հերիք է անչափահասներին, դեռահասների ձեր քաղաքական գործընթացներին խառնել, դա առնվազն անբարոյականություն է

Դուք ինչ կանեիք, եթե ձեր հարազատի մահվան տարելիցի, սգո արարողության օրը, երբ հավաքվել են ցավակցող հարազատները, բարեկամները, ընկերները, ձեր հարևաններից մեկը միջանցքում կամ առանձնատան մուտքի մոտ բուրդ չփխի կամ բարձր երաժշտություն միացնի ու սկսի պարել, ուրախանալ, տռճկի տալ…Ճիշտ եք, չե’ք դիմանա…Եվ կուզեք այդ անասունին, այդ անհասկացողին ապտակել կամ <<տուտուզիկին>> հասցնել…

Հիմա այդ աղանդավորական նախախորհրդարանն է, թե հիմնադիր խառնաժողովրդարանն է իր հիմար նախաձեռնությամբ ուզում թուրքի, ալիևի, էրդողանի նման հարամել մեր 100-ամյա ցավի, վշտի սգո տարելիցը… Այդ օրը սգալու փոխարեն մեյմունություն անել, խայտառակել մեզ, ցույց տալ, որ մենք անշնորհք ազգ ենք, անհասկացող ու սրբություն չհարգող… Թուրքը`լսում եք թուրքը նման բան չի անի, երբեք չի անի…
Հիմա այդ անհասկացող <<աղանդավորների>>, ավտոերթի մասին…
Անցած անգամ Արցախի իշխանությունները ամենաբարձրագույն մակարդակով հասկացրեցին, որ նման բան չանեն, որ մեր թշնամիներին դա միայն բավականություն, հրճվանք կպատճառի, որ սահմաններում լարված, պայթյունավտանգ իրավիճակ է, որ մարդիկ գերզգայուն ու վրդովված վիճակում են, որ Հայաստանի ներքաղաքական պայքարին չխառնեն Արցախը… Կարծես թե ընկալվեց….Բայց չէ, աղանդավորը, մոլագարը սովորական մարդուց նրանով է տարբերվում, որ նա <<գժվում է>>> իրեն հետապնդող սևեռուն մտքերից…
Տարբեր հասարակական-քաղաքական, երիտասարդական կազմակերպություններ դրանց` այդ սեֆիլյանական-խզմալյանական ակումբի անդամներին խնդրեցին` շատ խնդրեցին, որ նման ակցիա չանեն, որ երթով Արցախ չփորձեն գնալ…Չմտավ նրանց գլուխները…Եվ եղավ այն, ինչ եղավ…
Հիմա Արցախի հերոս Սեֆիլյանի մասին…
Գլուխ եմ խոնարում բոլոր հերոսների, ազատամարտի իրական մասնակիցների, բոլոր նահատակների հիշատակների առաջ, Փառք ու Պատիվ նրանց… Բայց այն պահից, երբ այդ հերոսը ջուր է լցնում թուրք-ազերիների ջրաղացին, չի հասկանում սահամններում տիրող իրավիճակը և արհամարում է ազգի մեծամասնությանը,ապա դա հերոս չէ, դա մարած հեղինակություն է և քաղաքական ձախողված հեղինակություն ու իր ամբիցիաներին հագուրդ տվող սովորական մարդ, դրանից բխող բոլոր հետևանքներով… 
Այնպես որ դրանց միայն ռոզգի, Տեր Թոդիկի դաստիարակչական ճիպոտ է պետք Եղեռնի նախորյակին, վերջնական դաստիարակել է պետք դրանց, սրբությունները հարգել սովորեցնել, հիշեցնել թե ինչ է Եղեռնը հայ ժողովրդի համար…Ես բռնության կողմնակից չեմ և Արցախի սահմաններին տեղի ունեցած միջադեպը` ծեծկռտուքը, սադրանքը պետք չէր, դրանով այս նախախորհրդարանի վկաները կփորձեն վերականգնել վաղուց և անդառնալի կորցրած իենց փոքրիշատե ստեղծած հեղինակությունը…Ընդամենը և ուրիշ ոչինչ…
Հա’, մի բան էլ հերիք է անչափահասներին, դեռահասների ձեր քաղաքական գործընթացներին խառնել, դա առնվազն անբարոյականություն է…

 

 

https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/598910940239561

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C