Log in
Լրահոս

Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ

Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն`

հավաստիացնելով, որ չեն թուլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է: Հայտարարությամբ են հանդես եկել նաև Արցախի երիտասարդական կառույցներները` ընդգծելով, որ օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով կանխելու են հասարակությանը ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ: Երեկ էլ հայտարաություն է տարածել ՀՅԴ Արցախի ԿԿ:

Media

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C