Log in
Լրահոս

Հանուն վաղվա ճշմարտության , թող որ այսօր լինեմ սխալ

Այսօր մեր հայոց բանակի օրն է :Շնորհավորում եմ բոլորին : Այդ առիթով հարցազրույց եմ կազմակերպել մեր հանգիստ քունը ապահովող ` Քարվաճառի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Կոլյա Շահգելդյանի հետ , նույն ինքը ռեփեր Ֆասոն :

 

- Մի քանի խոսքով պատմեք ձեր մասին :

-Հասարակ հայ տղա եմ: 28 տարեկան եմ: Ծնվել եմ Արտաշատում զինվորականի ընտանիքում: Երբ ''Ատեցս'' եկավ կռիվ, հետ եկավ որոշեց, որ սաղ ընտանիքով պիտի տեղափոխվենք ու ապրենք Արցախում, ավելի կոնկրետ Քարվաճառում))))) Փոքր ժամանակվանից բանաստեղծություններ եմ գրում, իսկ հետո դա վերածվեց ռափի: 18 տարեկանից մինչև հիմա կյանքս նվիրել եմ հայրենիքի սահմանները պաշտպանելու գործին:

-Ըստ ձեզ , մենք ունենք լավ երիտասարդներ , ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքի համար:

-Ոչ միայն ըստ ինձ , այլ փաստերին նայելով վստահ կարող եմ ասել , որ հաստատ ունենք: Մենք ունենք 18, 19 տարեկան տղաներ , ովքեր մենակ լինելով հանդերձ մի ամբողջ դիվերսիոն դասակ և ջոկ են չեզոքացրել: Աստված նրանց հոգին լուսավորի, ովքեր իրենց կյանքի գնով հետ շպրտեցին շակալներին մեր դիրքերից: Չեմ կարող անուններ նշել , քանի որ այդ անունները շատ շատե են: Հերոսներ ովքեր գործով են արժանացել ՀԵՐՈՍԻ կոչմանը , այլ ոչ թե ուղղակի շնորհել են: Մենք մեր քաջ հայրերի ու պապերի զավակներն ենք: Այլ կերպ չէր էլ կարող լինել:

-Ինչպես եք վերաբերվում այն մարդկանց , ովքեր ամեն կերպ փորձում են ազատվել բանակից :

-Ես նման մարդկանց վախկոտներ եմ համարում: Ովքեր առողջական խնդիրներ ունեն ու դրա համար են ազատվում դա նոռմալ է, բայց եթե ուղղակի խուսափում են դա իմ կողմից աններելի է: Մի օրինակ կբերեմ ու դրանով կեզրափակենք այս հարցի պատասխանը: Դա նույն բաննա , ոնցոր ծնողներդ քեզ պահեն մեծացնեն, դառնաս չափահաս հասուն մարդ ու երբ արդեն նրանք քո կարիքը ունենան, քո օգնությունը նրանց պետք լինի, դու սկսես խաբել ու խուսաբել նրանց օգնելուց:

-Ինչը կարող է միավորել մեզ ` հայերիս :

Եթե ուշադիր նայենք մեր պատմությանը մեզ միշտ մենակ մի բան է միավորել. Հայրենիքի պաշտպանությունը: Անկախ նրանից , թե մենք որտեղ ենք եղել ու ինչով ենք զբաղվել, երբ հայրենիքը մեր կարիքն է զգացել մենք հասել ենք ու նրա կողքին ենք եղել միշտ: Ես վստահ եմ , որ Աստված չանի եթե շուտով նման հարց լինի ողջ աշխարհասփյուռ հայորդիները կգան ու մեջք մեջքի տված կպահպանենք մեր պապերի, մեր ու մեր ապագա սերունդների հայրենիքը:

-Ըստ Ձեզ , որքանով է հայոց բանակը այսօր պատրաստ պատերազմի :

-Աստված չանի,որ նման բան լինի, բայց մենք ի ծնե ենք պատրաստ դրան: Հավատացնում եմ ,եթե մենք 90 ականների պատերազմից հետո մոտ 20 տարի տանջվեցինք ու քրտնաջան աշխատեցինք մինչև կյանքը նորից եկավ իր հունին , ապա հիմա կրկնակի ու եռակի երկար ժամանակ կպահանջվի նորից վերակառուցելու այդ ամենը, որովհետև տեխնոլոգիանները օրեցօր ու ժամեժամ են զարգանում: Պատերազմը առաջին հերթին ձեռնտու չէ հենց մեր թշնամուն: Եթե մենք կրելու ենք ասենք իքս թվով գումարի վնաս , ու մեզ պահանջվելուա կրկնակի , եռակի ավելի շատ ժամանակ այդ ամենը հետ բերելու համար, ապա ինքը կրելույա իքսի 30 աստիճան գումարի վնաս: Դուք պատկերացնում եք իրանց քանի տարիա պետք էդ ամենը նորից հետ բերելու համար: Եվ հետո որոշ տերություններ հաստատ թույլ չեն տա, որ մենք հենց այնպես առանց երկար բարակ մտածելու դնենք ու կտրենք ազրների նավթից իրենց բյուջե մտնող խոշոր գումարների ակունքն ու նրանից բխող ողջ աղբյուրները:

-Իրավիճակը այսօր դիրքերում գնալով վատանում է , ինչպես է այն ձեր մոտ :

-Իրավիճակը միշտ էլ լարված է եղել: Ուղղակի վերջին օրերս, երբ նրանց դիվերսիոն խմբերը սկսեցին ավելի հաճախ սահմանը խախտել մեր զոհերի քանակը ավելացավ: Բայց ուզում եմ վստահ լինեք իրենց զոհերի քանակը եռապատկվում ու քառապատկվում են: Նրանց ղեկավարները բացի նրանից, որ անմիտ գործողությունների հրաման են տալիս ու զոհում անիմաստ կյանքեր, նրանք նաև չեն հարգում այդ զոհվածների հիշատակը: Կապ չունի , որ նրանք թշնամիներ են, բայց զոհվել հանուն հայրենիքի և անտեսված թաղվել դա ստորացում է: Եթե մեր երկրում ինչ որ մի ինձ նման զինվոր , իր կյանքը զոհի և մեր ղեկավարները թաքցնեն նրա մահը ու թաքուն ստիպեն թաղել նրան, ապա դա կլինի նախ նրա հիշատակի պղծում, իսկ հետո մեր դարավոր պետության հայրենասիրության վախճանը: Երեևի իրենց ժողովուրդին հաճելի է , երբ նրանց զավակներին նախ անիմաստ մահվան են մատնում, իսկ հետո էլ ծաղրում նրանց հիշատակը: Մենք մեր դիրքերում անսասան ենք կանգնած: Հավատացեք, դուք բոլորդ կարող եք հանգիստ քնել)))))

-ինչ նպատակներ կամ երազանքներ ունեք հայրենիքի հետ կապված :

-Ուզում եմ , որ այս լարված իրավիճակին խաղաղ լուծում տան ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆՈՒ դեր ստանձնած այն խոշոր պետությունները, ովքեր աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք տարածաշրջանի կոնֆլիկտների խաղաղ լուծման պարտադիր ԽԹԱՆՆ են: Թող խաղաղություն լինի: Առաջինը ես չեմ ուզում ոչ մի սպա արցունքն աչքերին մտածի թե ոնց պիտի զինվորի ծնողին հայտնի նրա մահվան լուրը, իսկ երկրորդ` չեմ ուզում ոչ մի ծնողի աչքից զավակի կորստի արցունք գլորվի: Ես երազում եմ, որ մի օր նորից ամբող հայությունը ապրի հզոր, ազատ և անկախ Հայաստանում:

-Եթե կարողանաք վերադառնալ անցյալ , ինչ կփոխեք ձեր կյանքում և մեր հայրենիքում :

-Երբեք պետք չի հետ վերադառնալ անցյալ: Ուղղակի անցյալների սխալների վրա պիտի ներկայում աշխատենք քիչ սխալվել: Ես իմ կյանքում ոչինչ չեմ ուզում փոխել: Եթե ինչ որ բան էլ փոխվի, ապա դա Աստծո կամոք կլինի: Հենց այնպես ոչինչ չի լինում մեր կյանքում: Եթե անգամ սխալվում ենք, ապա դա հաստատ իր ճիշտ արդյունքն է ունենալու ապագայում: Լինում են դեպքեր անգամ ինքներս մեզ շնորհակալություն ենք հայտնում անցյալում նման սխալ գործելու համար))))) Իմ ամենսիրած պոետներից մեկը ժամանակին ասել է.
- Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ , 
Հանուն վաղվա ճշմարտության , թող որ այսօր լինեմ սխալ...
Հայրենիքը ընտանիքից է սկսում: Ուզում եմ , որ մեր նոր սերունդին մի քիչ հայրեսիրություն շատ քարոզեն իրենց ծնողները: Եթե դա լինի՝ մեր հայրենիքում հաստատ ոչինչ փոխելու կարիք չի լինի:

Սիրով <Ես հայրենասեր եմ I am a patriot> էջի գլխավոր ադմին Սվետլանա Հովհաննիսյան ‪#‎հայրենասեր‬

 

 

 

https://www.facebook.com

Media

10°C

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Mostly Cloudy

Humidity: 80%

Wind: 3.22 km/h

  • 24 Mar 2016 19°C 9°C
  • 25 Mar 2016 23°C 8°C